ՊԵԿ-ը զուգարանների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News     

զուգարան

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Մաքսակետի զուգարանները փակ են. երբ ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են» հոդվածի առնչությամբ։ 

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

«Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 1-ի՝ «Մաքսակետի զուգարանները փակ են. երբ ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են» հոդվածի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակումը հերյուրանք է և դրանում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

զուգարան

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի դրությամբ մաքսակետի բոլոր 12 սանհանգույցներն աշխատում են: Դրանցից միայն մեկը կարճ ժամանակահատվածով փակ է եղել ընթացիկ նորոգման նպատակով:

զուգարան

Մեր գործընկերներին հորդորում ենք տարածել միայն օբյեկտիվ, հավաստի և ճշտված տեղեկատվություն»

զուգարան

: