5 վարորդ 2 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News  

Շարունակում ենք ներկայացնել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքները՝ ըստ խախտումների տեսակների։

Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։

Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկու տարի ժամկետով։