Եղանակի պատճառով Շիրակի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News  

անանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (բուք, մառախուղ և ձյուն) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Շիրակի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):

Արագած-Արթիկ, Մարալիկ-Լանջիկ և Լանջիկ-Մաստարա (մառախուղ) ավտոճանապարհներին, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Գյումրի-Արմավիր ավտոճանաարհի Բագրավան-Անի-Պեմզա հատվածում, Լանջիկ-Մաստարա, Քեթի-Վարդաղբյուր և Մանթաշ-Ապարան ավտոճանապարհներին բուք է:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: