Apple-ը Չինաստանում իր խանութները ժամանակավորապես փակել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News     

Apple

Apple ընկերությունը մինչև փետրվարի 9-ը ցամաքային Չինաստանում իր  բոլոր խանություները փակում է պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակով։

 Apple-ի պաշտոնական կայքում չինական խանութներ փնտրելիս հայտնվում է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ․

«Պայմանավորված հասարակական առողջապահության և կանխարգելիչ միջոցառումների իրավիճակով պայմանավորված՝ Apple-ն այսօրվանից սկսած մինչև փետրվարի 9-ը փակում է իր բոլոր խանութները»։

 Չինաստանի իշխանությունները 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են, որ Ուհանում նոր տեսակի վիրուս է տարածվել։ Մասնագետները պարզել են պաթոգեն հիվանդություն՝ կորոնավիրուս 2019-nCoV-ը։

Կորոնավիրուսի զոհ է դարձել 259 մարդ, հիվանդ է 11,7 հազար մարդ, հիվանդանոցներից դուրս է  գրվել 243-ը։  100-ից ավելի մարդ հիվանդ  է Չինաստանի սահմաններից դուրս։ ԱՀԿ-ն համաշխարհային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել։