Բնականաբար նոր փաստաթուղթ են մշակում, բա միջնորդների աշխատանքի արդյունքն ի՞նչն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նորմալ է համարում, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բավական երկար քննարկում են ունեցել։ 24News-ի հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ արտգործնախարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են մոտեցումները։ Նա չբացառեց նաև, որ բանակցային նոր փաստաթուղթ է մշակվում։

«Բնականաբար նոր փաստաթուղթ են մշակում, բա միջնորդների աշխատանքի արդյունքն ի՞նչն է։ Տարբեր ժամանակներում տարբեր ձևաչափեր են առաջարկել միջորդները, որոնք ընդունելի չեն եղել կողմերի համար, ու պարզ է, որ անընդհատ նոր առաջարկներ են լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։