Ողբերգական վթար. բախվել են շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107»-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

.

Սյունիքի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 36 DՏ 524 համարանիշի եւ Ford Transit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ-ի փրկարարները:

Իսկ 3 հոգի, ովքեր եղել են Ford Transit-ի մեջ, որը շահագործվում է որպես շտապօգնության մեքենա եւ պատկանում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկին, տեղափոխվել են հիվանդանոց:

Աղբյուրի  տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի բուժքույրերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության ավտոմեքենայի վարորդի, նրա վիրավոր ուղեւորների եւ 07-ի մահացած վարորդի ինքնությունը: