Պաշտոնական․ Նյուքասլի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

.

«Արարատ-Արմենիան» շարունակում է տպավորիչ ձեռքբերումների շարքը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի Facebook-յան պաշտոնական էջը, «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը։

Գուֆրանը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Կան», «Բորդո», անգլիական «Նյուքասլ» ակումբներում։