«Volkswagen Vento»-ն բախվել է Զոդ-Վարդենիս ուղեմասի բեռնատար գնացքին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ԱԻՆ

Փետրվարի 2-ին՝ ժամը 17:38-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է Զոդ - Վարդենիս ուղեմասի 190-րդ կմ-ին (ՊԿ 4 հատված) գտնվող բեռնատար գնացքին (մեքենավար՝ Վարուժ Գ.):

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: