Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 361-ի, վարակվածներինը՝ 17 205-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

վիրուս

Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն հասել է 17 205, գրանցվել է 361 մահվան դեպք: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալություն՝ հղում անելով Չինաստանի Առողջապահության գործերի պետական կոմիտեի տարածած հայտարարությանը։ 

«Չինաստանում կորոնավիրուսով վարակվածներից հաստատված դեպքերի թիվը հասել Է 17 205-ի, 2 296 մարդու վիճակը գնահատվում է ծանր, 475 հիվանդ դուրս Է գրվել հիվանդանոցներից, մահաբեր դեպքերի քանակը հասել Է 361-ի: Արձանագրվել Է նաև հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը գերազանցել Է 150-ը։ -ը: