Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի բանակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Իդլիբում 4 թուրք զինծառայողների մահվան համար անհամաչափ պատասխան է տրվել հակառակորդին:

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի զինուժը դեռ շարունակում է պատասխան գործողությունները և «վճռական է տրամադրված Թուրքիայի, թուրք ազգի և եղբայր իդլիբցիների անվտանգությունն ապահովող գործողությունները շարունակելու հարցում»: Գրել է Ermenihaber-ը։

Ըստ Էրդողանի հայտնած տեղեկությունների՝ Թուրքիայի զինուժի թիրախում կա 40 հենակետ: Նախնական տվյալներով՝ արդեն սպանվել է սիրիական բանակի է 30-35 զինվոր: 

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը: