Սա քաղաքական այլախոհությունը զսպելու մեխանիզմ է. Գևորգ Պետրոսյանը՝ ատելության խոսքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

գևորգ

Ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ատելության խոսքը կանխելու, պատժելու և դրա ուղղությամբ նախագիծ մշակելուն ԱԺ-ում կազմակերպված քննարկումները հավասար պայմաններում չեն ընթացել։

Ավելի վաղ Գևորգ Պետրոսյանը մասնակցել էր աշխատանքային խմբի առաջին նիստին ու նկատել, որ քննարկումները հավասար մթնոլորտում չեն քննարկվել, օրինակ, ոչ բոլոր ՀԿ-ների ներկայացվածությունն է ապահովված եղել, և աշխատանքներին մասնակցել են նաև միակողմանի դիրքորոշում ունեցող ՀԿ-ներ:

Ըստ պատգամավորի՝ անթույլատրելի է այն պնդումը, թե ֆեյսբուքյան գրառմամբ ծանուցել են աշխատանքային խմբին մասնակցելու մասին, մինչդեռ անհրաժեշտ էր ուղարկել պատշաճ գրություն:

«Սա քաղաքական այլախոհությունը զսպելու մեխանիզմ է, շինծու օրակարգ: Ի՞նչ է նշանակում ատելության խոսք: Այո՛, ես ատում եմ համասեռամոլությունը, տգիտությունը, ոչ կառուցողական մոտեցումը, հայրենիքի դավաճանությունը, հիմա եթե ես ասում եմ, որ ատում եմ այդ երևույթները, վաղը մյուս օր պիտի նախագիծ ընդունեն ու ասեն՝ արի՛, պատասխանատվության ենթարկվի՞ այդ ատելության համար», - ասել է Գևորգ Պետրոսյանը, ապա նկատել, որ ԲՀԿ-ն կքննարկի այդ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու հարցը, եթե կարողանան հստակեցնել, թե որտեղ է վերջանում խոսքի ազատությունն ու որտեղից է սկսում ատելության խոսքը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ չեն կարող գծել այդ սահմանը: Հետեևաբար, իմ կարծիքով, սա արվում է, որ այն ատելության խոսքը, որ հնչում է հօգուտ իշխանության, համարվի նորմալ և իրավաչափ, դրա հետևից իրավապահ մարմինները չգնան մարդանց «չփռեն ասֆալտին» և «չծեփեն պատերին», իսկ ընդդիմախոսներին ասեն՝ «դուք այլախոհներ եք, ատելության խոսք տարածող, եկեք գնանք ձեր հարցերը քննարկենք»»,-ասել է պատգամավորը: