ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Նիկոլ1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցում նրանք հայտնել են  ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական կապերը զարգացնելու մասին իրենց պատրաստակամությունը: 

Խոսելով ժողովրդավարական բարեփոխումներից՝ Շառլ Միշելը նշել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների մասին:

Հեռախոսազրույցի նախաձեռնությունը հայկական կողմինն է: