ՍԴ խնդիրը կլուծվի, օրենքի տառից ոչ մի սանտիմետր մենք չենք շեղվելու. Արման Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն այն տեսակետին է, որ որպես առաջնային մանդատ ունեցողներ՝ խորհրդարանականները պարտավոր են հանգուցալուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ ՍԴ խնդիրը, միանշանակ, լուծելու են՝ օրենքի տառից ոչ մի սանտիմետր չշեղվելով:

«ՀՀ քաղաքացիներն Ազգային ժողով մեզ գործուղել են ոչ միայն նախընտրական ծրագիր իրականացնելու ու մեր խոստումները կատարելու, այլ նաև երկրում առկա նմանատիպ բոլոր ճգնաժամային իրավիճակներին լուծում տալու համար»,- նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։