«Լորիկ»-ը պատվով վերադառնում է Հայաստան․ Միքայել Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Լորիկ

«Լորիկ» ֆիլմի փառատոնային կյանքը շարունակվում է։ Ֆիլմն ամբողջ աշխարհում արժանացել է 32 մրցանակի, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայի երկրներում՝ Վենեսուելայում, Չիլիում, Պանամայում, Բրազիլիայում և այլուր, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում։ Միայն Ռուսաստանում «Լորիկը» 9 մրցանակ է ստացել։ Հուսանք, որ այս տարի կավելանա ևս մի քանի մրցանակ։ Ցանկությունը մեծ է, որպեսզի Հայաստանում ևս ցուցադրվի այն։ «Լորիկ»-ը պատվով է Հայաստան վերադառնում», - 24News-ի հետ զրույցում հայտնեց դերասան Միքայել Պողոսյանը։ 

Միքայել Պողոսյանի խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայում կինոյի տանը տեղի կունենա «Լորիկ» ֆիլմի պրեմիերան։

«Հայաստանում ֆիլմը մի քանի օր է ցուցադրվել, երբ բարենպաստ ժամանակահատված լինի, այն կրկին կբարձրանա էկրաններին։ «Լորիկ»-ը վերջերս դիտել են նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արա Խզմալյանը», - ասաց Պողոսյանը։ 

«Լորիկ» ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին, ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինին է։ Այն պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից, տարօրինակություններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մեկ դերասանի, այլ նաև մարդկանց կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ:

Ֆիլմում նկարահանվել են Միքայել Պողոսյանը, Իրեն Այվազյանը, Ֆորշը, Շաքե Թուխմանյանը  և այլոք։ Պրոդյուսերները և սցենարի համահեղինակներն են Միքայել Պողոսյանը և Մարտիրոս Մինասյան։