«Ժառանգություն» կուսակցությունը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

.

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսի հետ, հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր հարցերի լայն շրջանակ: Բարձր գնահատվեցին Հայաստան-ԱՄՆ փոխգործակցության խորացող մակարդակը, Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի անցկացումը, Արցախյան հիմնահարցի խաղաղ և իրավական հանգուցալուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ ներդրումը: Ընդգծվեց տարածաշրջանային խնդիրներում երկու պետությունների համագործակցված հավասարակշիռ քայլերի հետագա կարևորությունը՝ հանուն ժողովրդավարության և փոխըմբռնման հաստատման ու ամրապնդման: