Շուտով Վենետիկից եւ Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների․ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

.

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։

Սա նաեւ ուղղակի ազդակ է «Իմ քայլը» խմբակցությանը ձեռնպահ մնալու շրջանառության մեջ դրված հակասահմանադրական նախագծին հետագա ընթացք տալուց։

Այնուամենայնիվ թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետեւի այս հորդորին, ուստի շուտով Վենետիկից եւ Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների»։

Նշենք, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը արտահայտել է իր մտահոգությունները Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ՝ միաժամանակ կիսելով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։