Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

զինվոր

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Այս մասին 24News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել: