Իշխող ուժի անդամների պնդումները չեն դիմանում տրամաբանված մտածողության․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Արսեն

Իմ քայլական իշխող ուժի անդամները հիմա էլ փորձում են հանրությանը համոզել (մոլորեցնել), թե ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները գործադրվում են ոչ թե իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, այլ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է ճնշումներ գործադրում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Այս պնդումները չեն դիմանում որևէ տրամաբանված մտածողության:

Հարց է առաջանում. ՍԴ նախագահն այդ ինչպե՞ս պետք է ՍԴ դատավորներին ճնշի, որ դատավորներն էլ ճնշվեն ու վաղաժամ թոշակի չգնան:

ՍԴ նախագահը չի կարող նրանց ազատել պաշտոնից, չի կարող նրանց քրեական հետապնդման ենթարկել, չի կարող նրանց գաղտնալսել, նրանց տեղաշարժը չի կարող հսկել, չի կարող նույնիսկ նրանց սանիկներին կալանավորել, անգամ չի կարող հակասահմանադրական օրենք ընդունել»:

Այդ ինչպե՞ս պետք է կարողանա ճնշել, հարցրել է Բաբայանը եւ հետգրություն թողել․ «միայն թե չասեք` գրիչ նվիրելով...»։