«Եթե կես ժամից ԱԱԾ-ից դուրս չգամ, եկեք հետևիցս»․ Արման Բաբաջանյանին կանչել են ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ԱԱԾ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Մոտ չորս ամիս առաջ մի «լրատվամիջոցի» կողմից իմ մասին հրապարակված դարակազմիկ տեղեկությունները ստուգելու պահանջով դիմել էի Գլխավոր դատախազություն: Երեկ իմացա, որ դիմումը ուղարկվել է ԱԱԾ: Այսօր կանչել են բացատրություն տալու:

Հ. Գ. Եթե կես ժամից ԱԱԾ-ից դուրս չգամ, եկեք հետևիցս…»։

Ավելի ուշ անկախ պատգամավորը ֆեյսբուքյան էջում ևս մեկ գրառում է արել․ «ԱԱԾ-ից անվնաս դուրս եմ եկել, գնում եմ աշխատանքի: Բարի աշխատանքային օր բոլորին»։