Երևանում հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

հասարակական

Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։