Վարորդը փայտանյութ է ձեռք բերել՝ առանց համապատասխան անդորրագրի․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ` պետական ոչ առևտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: