Պատգամավորները խորհրդի նիստ կանեն. oրակարգում ԱԺ արտահերթ նիստ անելու հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

արարատ աժ

Փետրվարի 6-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարելու նպատակով այսօր Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ է գումարվելու:

Խորհուրդը պետք է համաձայնություն տա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելուն: