Սինգապուրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

Սինգապուր

Սինգապուրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի, բժիշկները հաստատել են, երկրում վիրուսի փոխանցման առաջին դեպքերը, հայտնում РИА Новости-ն՝ առողջապահության նախարարության հայտարարությանը հղումով։

Ավելի վաղ հաղորդվել է 18 հիվանդի մասին։

«2020 թ․ փետրվարի 4-ին  երկրի առողջապահության նախարարությունը հաստատել է Սինգապուրում ևս 6 մարդու կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերը։ Նրանցից չորսի մոտ վիրուսն անցել է մարդուց մարդուն»,- ասված է հաղորդագրությունում։

 Հիվանդներից երեքը շփվել է ցամաքային Չինստանից եկածների հետ, չորրորդը՝ երկում շփվել է հիվանդներից մեկի հետ։ Եվս երկուսը եկել են Ուհանից հունվարի 30-ին Չինաստանի Սինգապուր էվակուացիայի ժամանակ։

Չինաստանի իշխանությունը 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են, որ երկրի Ուհան քաղաքում վարակի անհայտ տեսակի բռնկում է հայտնաբերվել։ Մասնագետները հաստատել էին, որ այն պաթոգեն հիվանդություն է՝ կորոնավիրուս 2019-nCoV։ ԱՀԿ-ն բռնկումը համաշխարհային մակարդակի արտակարգ իրավիճակ է համարել։ Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը հասել է 20, 4 հազար մարդու, մահացել է 425-ը։