Սեյրան Օհանյանն օգտակար տեղեկություն է տվել քառօրյայի քննիչ հանձնաժողովին․ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

«ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն օգտակար տեղեկություն է տվել ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՊՆ-ի կողմից ավելի վաղ կատարված ուսումնասիրությունը։

«Երբ մոտիկից ծանոթանում ենք, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Մենք ի գիտություն են ընդունել այդ փաստաթուղթը։ Որոշ չափով համաձայն ենք դրա մի մասի հետ, բայց կա լրացուցիչ ուսումնասիրություների պահանջ։ Մենք նաև դրանով ենք զբաղված։ Միանշանակ այդ փաստաթուղթն օգտակար էր, բայց բավարար չէր»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։