Թովմասյանը, նրա մտերիմները միջազգային հարթակներում սևացնում են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային ու «Վենետիկի» հանձնաժողովների՝ ՍԴ-ի մասով տրված գնահատականներին «ապոկալիպտիկ» չի վերաբերվում:

«Նրանք ընդամենն առկա իրավիճակն են արձանագրել: Բայց ես ձեզ ասեմ, որ Հրայր Թովմասյանը ջանք ու եռանդ չի խնայում անձնական լոբբինգ իրականացնելու միջազգային հարթակներում: Ավելին՝ իր հարազատների հետ մեկտեղ ցեխ է շպրտում ու սևացնում ՀՀ իշխանություններին»,- նշեց Հայրապետյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։