Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի հետ լուրջ հակասության մեջ մտնել. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Էրդողան

Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի հետ լուրջ հակասության մեջ մտնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով NTV-ին: 

Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը լուրջ ռազմավարական ծրագրեր ունեն: Նա նշել է միջուկային էներգետիկայի հարցերում կողմերի համագործակցության կարեւորությունը եւ հատուկ նշանակություն տվել «Թուրքական հոսք» գազամուղին:

Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան չի հրաժարվի Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ Ռուսաստանի հետ համաձայնությունից:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հարվածի արդյունքում զոհվել են 5 թուրք զինվորականներ եւ 3 քաղաքացիական անձինք: Դրանից հետո Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Անկարան դրան ի պատասխան ոչնչացրել է Սիրիայի կառավարական զորքերի 76 զինծառայողի: