ՀՀ ԱԻՆ կոլեգիայի նիստում ամփոփվել է 2019-ին կատարված աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 4-ին կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստը նվիրված էր 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթով հանդես է եկել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «ԱԻ նախարարը ընդգծեց, որ անցյալ տարին ծանրաբեռնված է եղել բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնեց նախարարության բոլոր աշխատակիցներին կատարված մեծ աշխատանքի համար:

Հատկապես առանձնացվեց քաղաքացիների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքի կարևորությունը:

Ֆ. Ցոլակյանը նշեց, որ մշակվում է աշխատանքի գնահատման բալային համակարգ, որի հիման վրա էլ աշխատակիցներն այսուհետ կստանան լրավճարներ: