Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 426-ի, ապաքինվածներինը՝ 704-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

կորոնավիրուս

Աշխարհում ավելի քան 700 մարդ ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:

Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 426-ի, ապաքինվածներինը՝ 704-ի: Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 20 հազարը:

Այս վարակի մասին հայտնի է դարձել անցած տարվա դեկտեմբերին: Այն դուրս է եկել Չինաստանի սահմաններից դուրս:

Կորանավիրուսի ավելի քան 100 դեպք է գրանցվել աշխարհի 22 երկրներում: Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացությունը կազմում է վարակվածների ընդհանուր թվի շուրջ 2 տոկոսը։