Ամեն օր շոուներ են բեմադրվում, որ հանրությանը Արցախի կարևորագույն թեմայից շեղեն․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

«Շահումյանի շրջանից լսվում է Արցախը ճոճելու, հնարավոր է անգամ, մինչև նախագահական ընտրությունները Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցեսը»։ Այս մասին  «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի Շահումյանի շրջան այցին։

Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ այդ պրոցեսների շահառուները տարբեր մարդիկ են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից սկսած մինչև ներկայիս ԱԳ նախարար Մաիսի Մայիլյան և Սամվել Բաբայան։

«Բայց կան նաև դիմադրության, մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտուն թեկնածուն Վիտալի Բալասանյանն է», - ասել է նա։

Քաղաքագետն իր մտահոգություններն է հայտնել բանակցային գործընթացի վերաբերյալ․

«Տեսնում ենք, որ ամեն օր շոուներ են բեմադրվում ու տեսնում ենք, որ հանրությանը մեր կարևորագույն օրակարգի՝ Արցախի խնդրից շեղում են դեպի մանր-մունր, ոչնչով չհիմնավորված պրոցեսներ»։