Աշխատասենյակից բերման է ենթարկվել Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Վերմիշյան

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։ Գրել է Hraparak.am-ը։

«Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։

Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան»,- գրել է կայքը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։