Սիլիկյան թաղամասի շինություններից մեկի տարածքում՝ մահճակալի վրա, դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

դի.

Փետրվարի 5-ին՝ ժամը 09:02-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 50 տան մոտակայքում գտնվող շինության տարածքում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղակացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են շինության դուռը և ներսում՝ մահճակալի վրա, հայտնաբերել Վալերիկ Օ.-ի (ծնված 1958 թ.) դին: