ԱՄՆ-ից ժամանած հայտնի բլոգերն Արցախում հայքինգով է զբաղվել, թռել է քաղաքների վրայով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ԱՄՆ

ԱՄՆ հայտնի բլոգեր Դևիդ Հոֆմանը այցելել է Հայաստան։ Նա YouTubeյան իր էջում կիսվել է Հայաստանից Արցախ ճանապարհորդության մասին տեսանյութով։

Հոֆմանը Դիլիջանի թունելով հասել է Արցախ գիդի՝ Լուսինեի հետ միասին։

Ուղեկցորդը Հոֆմանին բացատրել է, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի պատմական, իսկական անունն է, որը հայտնի է դեռևս մեր թվարկությունից առաջ։

Բլոգերի վրա առաջին տպավորությունն են թողել արցախյան բնության բարձր ժայռերը, սարերի վրայի ծառերն ու նեղ ճանապարհները․
«Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ»,- նշում է բլոգերը:
 

Հոֆմանն Արցախում ավանդական ժենգյալով հաց է փորձել և կիսվել տպավորություններով. «Լեռնային Ղարաբաղ ժամանելուց հետո տեղական ավանդական հացը փորձեցինք: Դրանում տեղական 17 տեսակի խոտ են օգտագործում: Այն սպանախի և  կաղամբի համ ունի, շատ թեթև և առողջ սնունդ է: Հավանեցի: Սա «ամենականաչ» հացն է, որ երբևէ կերել եմ»:

Հոֆմանը Արցախում հայքինգով է զբաղվել, թռել է քաղաքների վրայով և այցելել պատմական վայրեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս