Ազգային ժողովի խորհրդի նիստը կրկին հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ՀՀ Ազգային ժողովը ևս մեկ անգամ հետաձգել է խորհրդարանի խորհրդի նիստը: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նիստն, ըստ Սիմոնյանի, հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար և հնարավոր է այն կայանա այսօր 18։00-ին։

 Խորհրդարանը նախորդ անգամ խորհրդի նիստը հետաձգել էր փետրվարի 4-ին։

Նիստում նախատեսվում է քննարկել «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քննարկելու հարցը, որով պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ որոշ անդամների պաշտոնավարումը: