Ռուբեն Հայրապետյանը նյարդային հոգեվիճակում է, փորձում է գոտեպնդել թիմակիցներին․ Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

«Այն, որ Ռուբեն Հայրապետյանին ոստիկանական բաժանմունք տանելու ակտը ցուցադրականության տարրեր էր պարունակում, անկասկած է։ Այդ մասին խոսելու հիմք է հանդիսանում այն, որ այդօրինակ հատուկ գործողություններ եղել էին մի քանի օր առաջ։ Բայց ցուցադրականությունը մի կողմ, ասել, թե դա շուու է, կարծում եմ, որ այդքան էլ այդպես չէ, իսկ եթե շոուի տարրեր կան, պետք է հասկանալ՝ ո՞րն է դրա նպատակը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանը կարծում է, որ կատարված գործողությունները պատասխանատվության առջև են դնում իշխանությանը, իսկ գործընթացն առերևույթ դրսևորումներից բացի, ըստ Բադալյանի, ունի նաև որոշակի տողատակ։

Շարունակությունը՝ տեսանյութում։