Քննարկվել են Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

աշխարհ

Փետրվարի 4-ին Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Յոհաննեսոնի հետ:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։

Քննարկվել է նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: