Եթե իշխանութունը վախեցնող լիներ, Հայրապետյանը վաղուց Գերմանիայում ապաստան էր խնդրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն տեսակետին է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ երկար տարիներ է «կոշիկներ սրբելու» մասին հայտարարություններ անելու: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ նախկիններին այլ բան չի մնացել, քանի օդի մեջ նման հայտարարություններ անելը:

Դառնալով Հայրապետյանի պնդմանը, թե «մեր տեսակը վախեցող չէ», Հակոբյանը նշեց. «Եթե իշխանութունը վախեցնող լիներ, ապա Ռուբեն Հայրապետյանը վաղուց էր Գերմանիայում ապաստան խնդրել: Հայրապետյանի ու Հրայր Թովմասյանի հայտարարություններից հետո տպավորություն է, թե միակ վախեցող, նահանջող տեսակը Սերժ Սարգսյանն էր»:

Մանրամասները՝ տեսանյութում։