Հայրապետյանը ձեռ է առնում ոստիկանապետին, իրավապահները պիտի մտածեն իրենց քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

«Եթե իրավապահները բռնում են մի օդիոզ, օլիգարխի կերպար և այսպիսի գործողություններ իրականացնում առանց ապացույցներ ունենալու, վերջը լինելու է Ռուբեն Հայրապետյանի այս տեսակ հայտարարությունը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Չպետք է ունենանք այնպիսի դեպք, երբ անձին քաշում, գցում են մեքենայից, թևերը ոլորած տանում բաժին, բայց վերջում պարզվում է շոու է։ Եթե հանցագործին բերել, հասցրել ես ոստիկանություն՝ ասֆալտին փռելու ճանապարհով, այդ մարդու նկատմամբ առնվազն մեադրանք պետք է առաջադրվի։ Ինչ-որ բան սխալ է գնացել»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Խաչատրյանը կարծում է, որ իրավապահ համակարգում սաբոտաժ է։

Շարունակությունը՝ տեսանյութում։