Սանկտ Պետերբուրգում հայ տղամարդու են ծեծի ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

.

Սանկտ Պետերբուրգում 45-ամյա հայաստանցու են ծեծի ենթարկել: Այս մասին հայտնում են պետերբուրգյան լրատվամիջոցները:

Տուժածին ծեծված վիճակում հայտնաբերել է կինը, նրան հոսպիտալացրել են ծանր վիճակով: Մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ:

Ավելի ուշ տուժածի եղբայրը պատմել է իրենց համատեղ բիզնեսի ու կուտակած պարտքերի մասին՝ տեղեկացնելով, որ իրենք հաճախ սպառնալիքներ են ստացել: