ԲՀԿ-ն դեռ չի որոշել՝ ինչպես է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին.«Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

/

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ:

ԲՀԿ-ական պատգամավորները չգիտեն նաև, թե իրենք արդյոք դիմելո՞ւ են ՍԴ՝ օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար:

«Դա կորոշվի հաջորդ շաբաթ, երբ խմբակցությունը այս հարցով քննարկում կկազմակերպի»,- ասաց մեր աղբյուրը:

Իրականում ԲՀԿ որոշումները կայացնում է Գագիկ Ծառուկյանը, իսկ թե ինչ սկզբունքով՝ չգիտի ոչ ոք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: