Գնահատում եմ քննադատներին լսելու բացառիկ նախադեպը․ Բաբայանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Արսեն բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը հետ կանչելու որոշմանը։

«Ողջունում եմ քաղաքական իշխանության կողմից վերջին պահին հակապետական քայլից հրաժարվելու հանգանանքը:

Հույս եմ հայտնում, որ այլևս երբեք ականատեսը չենք լինի վերջին օրերին իրականացվող սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման փորձերին:

Գնահատում եմ քննադատներին լսելու այս բացառիկ նախադեպը և հույս հայտնում, որ այսուհետ ավելի վաղ փուլերում կհետևեն առողջ ու կառուցողական քննադատների հորդրոներին և չենք հասնի մենչև նախավերջին պահին, որը կարող է նաև այլ վտանգներ պարունակել»,-գրել է Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աժ արտահերթ նիստը մեկնարկից մի քանի րոպե հետո ավարտվեց։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախաձեռնողն առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։

ԱԺ խոսնակը հորդորել է իմքայլականներին չլքել ԱԺ շենքը, քանի որ 1 ժամից ևս մեկ արտահերթ նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու է համանման միջնորդություն այսօր գումարելու ԱԺ արտահերթ նիստ։