Շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքով կալանավորվել են երեք համածառայակիցները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

զինվոր

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: