Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Զրուցակիցները քննարկել են նախագահ Արմեն Սարգսյանի՝ այս տարվա սեպտեմբեր ամսին Իտալիայի Հանրապետություն նախատեսվող պետական այցին առնչվող հարցեր: