Վանաձորում հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարող 21-ամյա կասկածյալը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

հասարակական

Երեկ՝ փետրվարի 5-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, այնուհետև իրականացնելով բացատրական աշխատանքներ, բացահայտել են Վանաձորում Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանի սպանության դեպքը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, բացատրական աշխատանքների արդյունքում դեպքից ժամեր անց ոստիկանության Լոռու մարզային վարչություն է ներկայացել նույն ավանի բնակիչ՝ 21-ամյա Է. Վ-ն, ով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։