Առաջարկում եմ որպես սրբազան մանտրա ամեն առավոտյան կրկնել անունս․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

արփինե

«Տղաներ և աղջիկներ, եթե իմ անունը տալը կարևորում է ձեր անձը և բարձրացնում ձեր ինքնագնահատականը, առաջարկում եմ յուրաքանչյուր ելույթ սկսելիս արտասանել իմ անունը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ դիմելով «Իմ քայլը» կուսակցության պատգամավորներին։

«Ավելին՝ առաջարկում եմ, որպես սրբազան մանտրա, ամեն առավոտյան կրկնել անունս՝ չմոռանալուվ մանտրայի մյուս բաղադրատարերը, այն է՝ հանցավոր ռեժիմ, խուճապ, թալան, ժողովրդի թշնամի, այլևս երբեք, միայն մենք և այլն։ 

Հ.Գ. Այսքանով այդ թեման համարենք փակ»,- գրել է նա։