Դանակի սպառնալիքով կնոջը պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է․ հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Տիգրան Մեծի պողոտայում  տղամարդը դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ծառայություն իրականացնող ոստիկանների և դեպքի վայր ժամանած արագ արձագանքման խմբի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։

Սպառնալիքի գործիք դանակն առգրավված է։ Հանգամանքրեը պարզվում են։