ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու համար հանրաքվե կլինի. խորհրդարանը որոշեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունները կասեցնելու համար կլինի համաժողովրդական հանրաքվե։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօր օրենսդրի արտահերթ ժողովի ընթացքում, որին կողմ քվեարկեցին 88 պատգամավորներ։ 

Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչ արեց ՍԴ բոլոր այն անդամներին, որոնք նշանակվել են մինչև 2015 թ-ի  սահմանադրական բարեփոխումները, ինքնակամ վայր դնել լիազորությունները, քանի դեռ հանրաքվեի գնալու որոշումը չի ընդունվել խորհրդարանի կամ ստորագրվել Հանրապետության նախագահի կողմից։