ՍԴ ճգնաժամը լուծելու այլ տարբերակ չի մնացել, քան նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այն տեսակետին է, որ Սահմանադրական դատարանի հարցը լուծելու համար կարևոր է խորհրդակցել ժողովրդի հետ ու նրանցից թույլտվություն ստանալ։ 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց, որ հանրաքվե անելով՝ օրենքի անհստակությունից չեն օգտվում, ուղղակի ժողովրդի կարծիքն են հարցնում։

24News-ի հարցին՝ տարակուսելի չէ՞, որ իշխող խմբակցությունը դեմ կամ ձեռնպահ է քվերակում իր իսկ ներկայացրած նախագծին՝ պատգամավորը պատասխանեց. «Դե եթե այլ տարբերակ չի մնացել... Դա պետք է հարցնեք նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնք հեղինակել են այս Սահմանադրությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։