Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

.

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տանիքն ամբողջովին վնասված է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ, մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: 2 խաչքար է վնասվել, մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց: