ԱՄՆ-ն ոչնչացրել է Արաբական թերակղզու «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

քաիդա

Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Քասիմ ալ Ռիմին ոչնչացվել է Եմենում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հայտարարությանը։

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն ռազմական գործողություն էր իրականացրել Ռիիի դեմ, որի ղեկավարած խմբավորումը դիրքավորված էր Եմենում, և պարբերաբար ԱՄՆ դեմ հարձակումներ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններ էր անում: Այժմ ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլար է առաջարկում Ռիմիի մասին տեղեկատվության դիմաց: