Օրենքներում կան խնդիրներ․ տարբեր մոտեցումներ են ներկայացվել․ Տիգրան Մուկուչյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

մուկուչյան

«Մեր քննարկման շրջանակը եղել է շատ լայն, վերաբերել է օրենսդրական ակտերին»։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հարցին, թե հատկապես ի՞նչ հարցեր են քննարկվել, բանախոսը պատասխանեց. «Եղել է զուտ օրենսդրական տարբեր խնդիրների վերաբերյալ քննարկում, որևէ ընթացակարգի հետ կապված կոնկրետ քննարկում չենք ունեցել։ Տարբեր օրենքներում առկա են խնդիրներ, և այդ օրենքներում նկատված, առանձին ինստիտուտների հետ կապված մոտեցումներ են ներկայացվել»։ 

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք ճշտգրտված է հանրաքվեի քվեաթերթիկի ձևը, դրա հարցադրումը։

«Այս պահին որևէ դատողություն անել չենք կարող, որովհետև դրանք գործընթացներ են, որոնք հետևում են մեկը մյուսին։ Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, բնական է՝ այդ խնդիրների մասին դատողություն անել չենք կարող», - ասաց բանախոսը։